Շանհայում, որը գտնվում է խիստ «լոքդաունի» պայմաններում, խստացրել են «Քովիդ-19»-ի նոր հիմնամանրէի տարածմամբ պայմանավորված սահմանափակումները, տեղեկացնում է The Guardian-ը:
Աղբյուրը չի նշում, թե ինչ միջոցների մասին է խոսքը, սակայն ենթադրվում է, որ անգամ հիվանդացության ցածր մակարդակ ունեցող թաղամասերի բնակիչներն առաջիկայում չեն կարողնալու ազատ տեղաշարժվել քաղաքով: Բացի այդ, քաղաքի ղեկավարությունը վերջերս ամենօրյա թեստավորման տեժիմ է սահմանել բնակիչների մեծ մասի համար:
«Մեր նպատակը հնարավորինս շուտ COVID-19-ի զրոյական մակարդակի հասնելն է քաղաքում»,- հայտնել են իշխանությունները:
Ապրիլի 14-ին Չինաստանում հիվանդացության նոր ամենօրյա ռեկորդ է գրանցել համավարակի սկզբից ի վեր (29 411 դեպք):





























