Հայաստանում հայտարարված համաներման արդյունքում, ազատ արձակված բանտարկյալների թիվը հասել է 554-ի:

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաեւ պատժաչափի կրճատման գործընթացը:

Հուլիսի 29-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 554 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 320 դատապարտյալի պատժաչափը:

Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» - ազատ է արձակվել 67-ը, կրճատում 4,
«Էրեբունի» - ազատ է արձակվել 118-ը, կրճատում 73,
«Վարդաշեն» - ազատ է արձակվել 34-ը, կրճատում 22,
«Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 31-ը, կրճատում 12,
«Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» - ազատ է արձակվել 48-ը, կրճատում 40,
«Վանաձոր» - ազատ է արձակվել 18-ը, կրճատում 14,
«Սևան» - ազատ է արձակվել 71-ը,       կրճատում 44,
«Հրազդան» - ազատ է արձակվել 32-ը,  կրճատում 7,
«Աբովյան» - ազատ է արձակվել 7-ը, կրճատում 16,
«Գորիս» -ազատ է արձակվել 16-ը, կրճատում 9,
«Կոշ» - ազատ է արձակվել 112-ը, կրճատում 79:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: