Ավստրիայի ֆինանսների նախարար Մագնուս Բրունները CNN-ին ասել է, որ իր երկիրն աջակցում է Ռուսաստանի դեմ բոլոր պատժամիջոցներին, բացառությամբ գազի էմբարգոյի։

«Պատժամիջոցներն ավելի շատ հարվածում են պատժամիջոցներ սահմանած երկրներին, եւ դրանք քիչ օգուտ են բերում»,-ասել է նա։

Նա հավելել է, որ ավստրիական արդյունաբերությունն այնքան է կախված ռուսական գազից, որ իրենք «ընտրություն չունեն»։