Ապրիլի 23-ին Երեւանի Հաղթանակ զբոսայգում անցկացվեց «Հիշողության այգի» միջազգային ակցիան։

Մասնակիցները տնկեցին 300 ծառ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի զոհերի։

Ակցիային մասնակցեցին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի դեսպանները, Հայաստանի քաղաքական եւ հասարակական գործիչներ։

Ակցիայի շրջանակում տեղի ունեցան նաեւ աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանի եւ Հայաստանի պետական ​​ակադեմիական երգչախմբի մենակատար, ռազմահայրենասիրական երգերի կատարող Արթուր Աղաջանովի ելույթները։

«Հիշողության այգի» միջազգային ակցիան առաջին անգամ անցկացվել է 2020թ․, որի նպատակն էր տնկել 27 միլիոն ծառ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ 27 միլիոն զոհվածների։

Ակցիան անցկացվում է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ։

Ակցիան Երեւանում կազմակերպվել է Ռուս-հայկական մարդասիրական նախաձեռնությունների զարգացման եւ աջակցության «Ժառանգություն եւ Առաջընթաց» հիմնադրամի ֆինանսավորմամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ։