Չինաստանն ակտիվացնում է արտահանման մաքսատուրքերը՝ արտաքին առեւտրին աջակցելու համար։ Այս մասին ասվում է ՉԺՀ պետական հարկային վարչության եւ այլ պետական մարմինների հայտարարության մեջ, հաղորդում է Xinhua-ն։

Նշվում է, որ նախատեսվում է ընդլայնել տվյալների փոխանակումը եւ անխոչընդոտ հաղորդակցությունը մաքսային, հարկային եւ այլ գերատեսչությունների միջեւ՝ արտահանման մաքսատուրքերի վերադարձման ընթացակարգերն էլ ավելի պարզեցնելու նպատակով։