Աֆղանստանի զինյալները գնդակոծել են Պակիստանի Հյուսիսային Վազիրիստան շրջանում զինվորական ուղեկալը, 3 զինվոր զոհվել է, հաղորդում է AP-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանում վերջին օրերին մի շարք պայթյունների ֆոնին, որոնց հետեւանքով զոհվել է 33 մարդ, այդ թվում՝ կրոնական դպրոցի մի քանի աշակերտ։