Փաստաբան Օլգա Միխայլովան հայտնել է, որ հրապարակախոս Վլադիմիր Կարա Մուրզային (ճանաչված է որպես օտարերկրյա գործակալ) ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՌԴ Զինված ուժերը վարկաբեկելու հոդվածով, հայտնում է MK-ն։
Նախօրեին հաղորդվել էր, որ դատարանը Կարա Մուրզայի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրել է կալանավորումը։ Նրան 5-10 տարի է սպառնում:
Հրապարակախոսը մեղքը չի ընդունում։
Կարա Մուրզայի պաշտպանությունն արդեն բողոք է ներկայացրել նրա ձերբակալության դեմ։ Այն Մոսկվայի քաղաքային դատարանում հաջորդ ուրբաթ կքննվի։




























