Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է, որ երկրի օդային տարածքը Սիրիա թռչող ռուսական ռազմական եւ քաղաքացիական ինքնաթիռների համար փակելու որոշում է կայացվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Թռիչքների թույլտվությունն ավարտվել է ապրիլին»,- ասել է Չավուշօղլուն։
Նա հավելել է, որ Թուրքիան նախկինում երեք ամսով թույլտվություն էր տալիս։
Չավուշօղլուի խոսքով՝ այս հարցը քննարկել են երկու երկրների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Վլադիմիր Պուտինը։
«Այսինքն՝ մենք գործընթացը երկխոսության միջոցով ենք վարում՝ ինչպես Մոնտրյոյի կոնվենցիայի, այնպես էլ այլ հարցերի շուրջ»,- ասել է նա։
Միեւնույն ժամանակ, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ լայնածավալ գործողություն է սկսվել այն բանից հետո, երբ նախօրեին Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության գոտում հակատանկային զինատեսակներով գրոհի է ենթարկվել ոստիկանության անցակետը, որի հետեւանքով զոհվել է հատուկ նշանակության ոստիկան Այթաչ Ալթունորսը։ Բացի այդ, կրակ է բացվել ՌՕՈՒ-ի որոշ բազաների տարածքում։
Հարձակման հետ մեկտեղ ահաբեկչական կազմակերպության անդամները կրակ են բացել նաեւ ՌՕՈՒ-ի որոշ բազաների տարածքում, գրում է MK-ն։




























