Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պատերազմին վերջ դնելու երկու ճանապարհ կա՝ խոսքը, մասնավորապես, դիվանագիտականի ու ռազմականի մասին է։ Նա նաեւ հավելել է, որ ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ։ Այս մասին գրում է «РБК-Ուկրաինա»-ն՝ հղում անելով մամուլի ասուլիսի ժամանակ Զելենսկու խոսքերին։
Նրա խոսքով, ցանկացած առողջ մարդ միշտ ընտրում է դիվանագիտական ճանապարհը, նույնիսկ եթե այն դժվար է։
«Ես ուզում եմ դադարեցնել պատերազմը եւ ավարտել այն։ Կա դիվանագիտական ուղի եւ ռազմական։ Ցանկացած առողջ մարդ ընտրում է դիվանագիտական ուղին, քանի որ գիտի, որ եթե նույնիսկ դժվար է, դա կարող է կանխել միլիոնավոր մարդկանց կորուստը։ Դա չեմ ուզում»,- ասել է Զելենսկին։
Նա նաեւ նշել է, որ ցանկացած ղեկավար, ուզի թե չուզի, իրավունք չունի չեղյալ համարել պատերազմի հանգուցալուծման դիվանագիտական ճանապարհը։
Նախագահը նաեւ ասել է, որ պատրաստ է անձամբ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ես չեմ վախենում նախագահի (Վլադիմիր Պուտինի- խմբ.) հետ հանդիպումից։ Ես վախենալու իրավունք ուղղակի չունեմ, որովհետեւ մեր ժողովուրդը ցույց է տվել, որ ոչնչից չի վախենում, մերկ ձեռքով տանկեր է կանգնեցրել։ Ինչպես եւ ՈՒԶՈՒ-ն, ազգային գվարդիականները։ Մարդիկ վախենում են իրենց երեխաների համար, այո։ Եվ հետեւաբար, նորմալ առաջնորդը չպետք է վախենա, երբ խոսքը վերաբերում է մեր պետությանն ու անկախությանը», - հավելել է Զելենսկին։




























