Երեք ծայրահեղ մահապարտներ Աֆղանստանի Կունդուզ նահանգում փորձել են գրոհով վերցնել օտարերկրացիների շրջանում ճանաչում վայելող հյուրանոցը: Ահաբեկիչները սպանել են չորս պահակներին, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով նահանգի ոստիկանական վարչության բարձրաստիճան քննիչ Աբդուլա Ռահմանին:

Մահապարտներից մեկը պայթեցրել է իրեն ավտոմեքենայում` դարպասների մոտակայքում, մյուս երկուսը ներխուժել են հյուրանոցի տարածք եւ պայքարի մեջ մտել գերմանական պահակախմբի աֆղան պահակների հետ: Այնուհետեւ նրանք պայթեցրել են իրենց պայթուցիկ սարքերը:

Հարձակման արդյունքում ավելի քան 10 մարդ է  վիրավորվել: Դեռ հայտնի չէ, արդյոք վիրավորների շրջանում օտարերկրացիներ կա՞ն, թե` ոչ:: Վերջին շրջանում Աֆղանստանում նկատվում է բնակչության աճ: