Կոտայքի մարզի «Հրազդան» ՀԷԿ-ի ճնշման կայանի ջրավազանում օգոստոսի 1-ին տղամարդու դիակ է հայտնաբերվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ Հրազդան քաղաքի 3 հրշեջ-փրկարարներ:
Փրկարարներին չի հաջողվել դին դուրս բերել ջրից, որից հետո դեպքի վայր են մեկնել Սեւանի ջրափրկարարական ծառայության ջրասուզակները:
Ժամը 16.50-ի սահմաններում ջրասուզակների ուժերով ջրից դուրս է բերվել Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 324 տան բնակիչ 86-ամյա Գուրգեն Նիկողոսյանի դին:




























