Ֆինլանդիան կենտրոնացած է պաշտպանության վրա՝ որպես թիվ մեկ առաջնահերթության՝ անկախ այն հանգամանքից կմիանա երկիրը ՆԱՏՕ-ին, թե ոչ: Այս մասին Bloomberg-ի հետ զրույցում հայտնել է երկրի ֆինանսների նախարար Աննիկա Սաարիկկոն:
«Մենք միշտ հաշվի ենք առել աշխարհագրական իրողությունները եւ հետեւել ենք, որպեսզի ապահովենք երկրի պաշտպանությունը»,- ասել է նա,- «առաջնահերթ առաջադրանքը միշտ հանդիսանում է Ֆինլանդիայի պաշտպանությունը»:
Այս շաբաթ խորհրդարանն սկսել անվտանգության հարցով Սպիտակ գրքի դիտարկումը, որը ներկայացրել էր կառավարությունը, եւ որը, ինչպես ենթադրվում է, ճանապարհ է բացում ՆԱՏՕ-ին անդամագրության հայտ ներկայացնելու համար:
Սաարիկկոյի խոսքով՝ խորհրդարանը բվականաչափ ժամանակ պետք է ունենա, որպեսզի ուշադիր ուսումնասիրի այդ հարցը: «Պարտադիր չէ աջակցել ՆԱՏՕ-ի անդամակցությանն այս գարնանը: Պետք է հնարավորություն ունենալ՝ ասելու, որ դա ճիշտ որոշում կլինի հաջորդ գարնան համար, այդ իսկ պատճառով այն մանրամասն քննարկման կարիք ունի»:
Այնուամենայնիվ նրա անձնական դիրքորոշումը պարզ է: «Ֆինլանդիան բաց արեւմտյան ժողովրդավարություն է, որը Եվրամիության մի մասն է, իսկ անդամակցությունը ՆԱՏՕ-ին բնական քայլ կլիներ»,- ասել է գործիչը:




























