Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչներ 45-ամյա Լուսիկ եւ 5-ամյա Աշոտ Հարոյանները հուլիսի 31-ին մոլորվել են Զոլաքար եւ Աստղաձոր գյուղերի հարակից անտառում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հավանական դեպքի վայր է մեկնել Մարտունի քաղաքի Հատուկ փրկարար ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամը 19.00-ի սահմաններում ոստիկանության եւ հրշեջ-փրկարարների համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում Վաղաշեն-Զոլաքար գյուղերի հարակից անտառում հայտնաբերվել են վերը նշված անձինք: