Սեւանա լճում հերթապահության ընթացքում, «Ոսկե ձկնիկ» լողափից մոտ 150 մ հեռավորության վրա հուլիսի 31-ին ջրային մոտորանավակը բախվել է ջրային հեծանիվին, ինչի հետեւանքով հեծանվորդը ընկել է ջուրը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել եւ տեղափոխվել հանրային լողափի բուժկետ Վեդի քաղաքի բնակիչ 28-ամյա Արամ Սահակյանը, ում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար:
Բացի այդ, Սեանա լճում հուլիսի 30-ին «Ցամաքաբերդի» լողափից 150 մ հեռավորության վրա բախվել են երկու ջրային մոտոցիկլետ, իսկ վարողները ընկել են ջուրը: Լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ջրից դուրս են բերել եւ հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչներ 21-ամյա Վաղինակ Խաչատրյանին եւ 20-ամյա Վիգեն Խաչատրյանին, որոնք այնուհետեւ տեղափոխվել են Սեւան քաղաքի հիվանդանոց:
Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:




























