3,7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները  գրանցվել են Թբիլիսիից 20 կմ հարավ արեւելք` տեղական ժամանակով ժամը 12:13-ին, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»` վկայակոչելով Վրաստանի սեյսմիկ ծառայության տվյալները:

Ցնցումները զգացվել են նաեւ Թբիլիսիում: Զոհեր եւ ավերվածություններ չեն եղել ո’չ մայրաքաղաք Թբիլիսիում, ո’չ է երկրաշարժի էպիկենտրոնում: Մասնագետները չեն բացառում առավել թույլ ցնցումների կրկնությունը: