Թուրքիան ձգտում է օկուպացնել ողջ Կիպրոսը: Այս մասին կիրակի հայտարարել է Կիպրոսի Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Խրիզոստոմոս II-ը զատկական պատարագի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ «կիպրական հելլենիզմը», այսինքն՝ հունական քաղաքակրթությունը և կղզու մշակույթը դեռեւս տառապում են 1974 թ. թուրքական ներխուժման հետեւանքներից: «Եվ չնայած բոլոր ցավալի զիջումներին, որոնց մենք գնացել ենք՝ անկեղծորեն ձգտելով կիպրական խնդրին խաղաղ լուծում գտնել, այն ոչ միայն մնում է չլուծված, այլեւ, ընդհակառակը, մենք բախվում ենք Վարոշա փակ շրջանի բնակեցման սպառնալիքին, որն ուղկցվում է ողջ Կիպրոսն օկուպացնելու Թուրքիայի ակնհայտ մտադրությամբ»,- ասել է արքեպիսկոպոսը:

Վարոշան գտնվում է կղզու բուֆերային գոտում, որը ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի համաձայն չի կարող բնակեցվել, քանի դեռ այնտեղ չեն վերադարձել 1974 թ. արտաքսված հույն-կիպրոսցի սեփականատերերը կամ նրանց ժառանգները: