ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ հայտարարել է, որ դեմոկրատները եւ Բայդենի վարչակազմը կործանում են ԱՄՆ-ն եւ երկիրը դեպի դժոխք տանում, փոխանցում է Times Now-ն:
Ելույթ ունենալով Օհայո նահանգում իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ Թրամփը հայտարարել է. «Բանն այն է, որ ընտրությունները կեղծվել եւ գողացվել են, եւ այժմ մեր երկիրը կործանվում է: Մեր երկիրը կործանվում է եւ դեպի դժոխք գնում: Մեզ հետ երբեք նման բան տեղի չէր ունեցել»:
Նա կոշտ քննադատություններ է հնչեցրել գործող նախագահ Ջո Բայդենի հասցեին:
«Մեր ներկայիս նախագահը, ցավոք սրտի, չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Նա օդում ձեռք է սեղմում, ինչ-որ մտահոգ է շրջում… եւ հրամաններ է ստանում զատկի ճագարից»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ Բայդենն «այդ ամենն անում է այն ժամանակ, երբ Պուտինն անընդհատ խոսում է միջուկային զենքի մասին»:
Թրամփը հավելել է, որ ներկայիս վարչակազմն է մեղավոր ԱՄՆ-ում գազի գնաճի եւ ռեկորդային ինֆլյացիայի համար:





























