Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերջին օրերին ակտիվորեն այցելում են պաշտպանական դիրքեր եւ ծանոթանում պաշտպանական ամրություններին:
NEWS.am-ի տեղեկություններով, վերջին այցերից մեկի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նաեւ տանկ է վարել:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ` օգոստոսի 1-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Հանդիպմանը քննարկվել է երկու հայկական հանրապետությունների տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր:




























