Թաիլանդի իշխանությունները մայիսի 1-ից մեղմացրել են ռուս ճանապարհորդների մուտքի կանոնները։ Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի կայքում։

Նորամուծությունների համաձայն՝ չպատվաստված զբոսաշրջիկները, ովքեր ՊՇՌ թեստ են հանձնել ուղեւորությունից 72 ժամ առաջ, ազատվում են կարանտինից։ Եթե ​​հանգստացողները հետազոտություն չեն անցել, ապա, ինչպես եւ նախկինում, ժամանելուն պես նրանցից հյուրանոցում հինգօրյա մեկուսացում կպահանջվի:

Նաեւ, ըստ Պուկետում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության պարզաբանման, ռուսաստանցիները, ովքեր պատվաստվել են Sputnik V-ի երկու դեղաչափերով ուղեւորությունից ոչ ուշ, քան 14 օր առաջ, այժմ COVID-19-ի դեմ լիովին պատվաստված են համարվում:

Ընդ որում, Sputnik Light-ով պատվաստված քաղաքացիները լիովին պատվաստված չեն համարվում եւ պետք է երկիր մուտք գործելուց 72 ժամ առաջ ՊՇՌ  թեստ անցնեն եւ մուտքագրեն այն Thailand Pass համակարգ։ COVID-19 տարած հանգստացողները, որոնք պատվաստվել են Sputnik V-ի առնվազն մեկ դեղաչափով, լիովին պատվաստված են համարվում տարած հիվանդության մասին բժշկական վկայականի առկայության դեպքում։

Ինչ վերաբերում է 12-ից 17 տարեկան երեխաների համար Թաիլանդ մուտք գործելու կանոններին, ապա նրանց թագավորությունում հանգստանալու մեկնելուց ոչ ուշ, քան 14 օր առաջ եւս դեղամիջոցի առնվազն մեկ դեղաչափով պատվաստման վկայական է անհրաժեշտ: