Հնդկաստանն ու Պակիստանը պատրաստվում են պոտենցիալ «մահացու» անոմալ շոգի, որը մարդիկ համեմատում են կլիմայի մասին հայտնի վեպի հետ, որտեղ Հնդկաստանի միլիոնավոր բնակիչներ են մահանում, գնում է Independent-ը:
Անսովոր վաղ ջերմային ալիքն այս ամիս արդեն հասցրել է ծայրահեղ ջերմաստիճանների Հնդկաստանի հյուսիս-արեւմուտքի մեծ մասում, մինչդեռ երկրում գրանցվել է ռեկորդային ամենաշոգ մարտը դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Կանխատեսվում է, որ հետագա ծայրահեղ շոգն այս շաբաթվա վերջին կտիրի երկրի որոշ մասերին, ինչպես նաեւ՝ Պակիստանին:
«Ցավոք հնդկացիների եւ պակիստանցիների համար ծայրահեղ շոգը դեռ չի ավարտվել, եւ միայն մի քանի օրից ավելի վատ կլինի»,- Twitter-ում գրել է կլիմայագետ Մաքսիմիլիանո Հերերան, որը հետեւում է արտակարգ եղանակին ամբողջ աշխարհում: «Մոտեցող պոտենցիալ մահացու ջերմային ալիքը կհանգեցնի ջերմաստիճանի մինչեւ 48-49°C բարձրացման Պակիստանում եւ 46-47°C՝ Հնդկաստանում»:
Կանխատեսողներից մեկը հաշվարկել է, որ Պակիստանի Ջեյքոբանդում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչեւ 50°C, ինչը մոտ 11 աստիճանով բարձր է, քան ապրիլյան միջին ցուցանիշը: Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ջերմաստիճանը կարող է հասնել 44°C՝ նորմայից մոտ 6 աստիճանով բարձր:





























