Ամերիկացի գիտնականները հերքել են այն տեսությունը, որը վկայում է մարդկանց՝ Հյուսիսային Ամերիկա ծայրահեղ վաղ գաղթի մասին՝ դեռեւս 14.2 հազար տարի առաջ Բերինգիայի եւ ցամաքային կամրջի հայտնվելուց առաջ, որով, ըստ ժամանակակից տվյալների, Եվրասիայից Ամերիկայում են հայտնվել առաջին ասիացի որսորդ-հավաքողները: Վայոմինգի համալսարանի մարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Թոդ Սուրոուելի ղեկավարած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ «Ամենավաղ ամերիկացիների» ժամանման ավելի վաղ ապացույցները սխալ են մեկնաբանվել: Այդ մասին հոդվածը հրապարակվել է PLOS ONE ամսագրում։
«Ավելի վաղ, քան 4.2 հազար տարի առաջ Ամերիկայում մարդու ներկայության համոզիչ հնագիտական ապացույցներ դեռեւս չեն գտնվել»,- ասում են հոդվածի հեղինակները Տեխասում եւ Այդահոյում հնագիտական պեղումների վերլուծությունից հետո: Նախկինում հետազոտողների մի քանի անկախ խումբ հայտարարել էր, որ մարդիկ կարող էին Ամերիկա մայրցամաք ժամանել 20 հազար տարի առաջ եւ նույնիսկ ավելի վաղ, բայց նրանց գտածոների թվագրումը բավականաչափ համոզիչ չէր:
Նոր աշխատանքը հիմնված է բազմաբաղադրիչ հնագիտական վայրերի շերտագրական խառնուրդի մոդելավորման վրա, ինչը հնարավորություն է տալիս սահմանել շերտագրական ամբողջականության նշաններն արտեֆակտների շերտավոր բաշխման մեջ: Այդ մոդելների հիման վրա հնարավոր եղավ համոզիչ վիճակագրություն հավաքել եւ ստանալ այսպես կոչված շերտագրական ամբողջականության ինդեքսը, որը հոդվածի հեղինակները կիրառել են մինչեւ 13 հազար տարեկան եւ ավել ենթադրյալ հնագիտական վայրերի վրա մայրցամաքային սառցաշերտերից դեպի հյուսիս եւ հարավ:
Պարզվել է, որ վաղ բերինգյան շրջանի բազմաթիվ վայրեր, որոնք թվագրվում են մ.թ.ա. 13-14.2 հազար թվականով, շերտագրական միանշանակ ամբողջականություն են ցուցադրում, ընդ որում, հնագիտական բաղադրիչների խախտման նշաններ չեն երեւում սառցաշերտերից հարավ մինչ Կլովիս մշակույթի՝ Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայի ժողովուրդների քարե դարի հնագիտական մշակույթի հայտնվելը, որենք եկել էին ներկայիս Բերինգի նեղուցով: Այս արդյունքները հաստատում են Ամերիկա մայրցամաքի առաջին բնակիչների հայտնվելու համեմատաբար ուշ ժամանակաշրջանը:





























