Եգիպտացի հնագետները հին հունական Զեւս աստծո տաճարի ավերակներ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Phys.org-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի հնությունների նախարարությունը:

Գտածոն հայտնաբերվել է Սինայի թերակղզու հյուսիս-արեւմտյան մասում՝ Թել էլ-Ֆարմա հնագիտական ​​վայրում, որը ստեղծվել է փարավոնների ուշ ժամանակաշրջանում եւ օգտագործվել է նաեւ հունահռոմեական եւ բյուզանդական ժամանակներում։

Այս տարածքի առաջին ուսումնասիրությունները սկսվել էին 1900 թվականին, երբ ֆրանսիացի գիտնականը հին հունարեն արձանագրություններ են հայտնաբերել, որոնք վկայում են Զեւս-Կասիոսի տաճարի գոյության մասին, սակայն հնագիտական ​​աշխատանքներ չէին իրականացվել։

Այժմ գիտնականներին հաջողվել է պեղել տաճարը՝ երկու ընկած գրանիտե սյուներով մուտքի դարպասից սկսած։ Նշվում է, որ դարպասները ավերվել են հին ժամանակներում ուժեղ երկրաշարժի հետեւանքով։ Բացի այդ, գիտնականները նաեւ մի շարք գրանիտե բլոկներ են գտել, որոնք օգտագործվել են աստիճանների կառուցման համար: Այս պահին հնագիտական ​​աշխատանքները շարունակվում են, փորձագետները նախատեսում են ֆոտոգրամետրիկ հետազոտություն կատարել եւ ավելի մանրամասն ուսումնասիրել հայտնաբերված բլոկները՝ տաճարի ճարտարապետական ​​տեսքը վերստեղծելու համար։