Սինհուացուն բնակավայրում հնագետները ալկոհոլի համար ավելի քան 5000 տարեկան անոթ են գտել։ Այժմ այս քաղաքում բայցզյուի՝ չինական թունդ ալկոհոլային խմիչքի (նման է օղուն) արտադրության մեծ կենտրոն կա, հայտնում է Knife-ը։

Կավե անոթը սրածայր հատակով է եւ վրան դաջված նախշ կա։ Հետազոտողները կարծում են, որ այն ունի Յանշաո մշակույթի բոլոր նշանները, որը գոյություն է ունեցել 5-7 հազար տարի առաջ։

Վերլուծությունը ցույց է տվել, որ հայտնաբերված անոթի մեջ միայն ալկոհոլ կարող էր լինել։ Անոթի հատակին հայտնաբերվել է նստվածք, որը, պարզվել է, հացահատիկային կուլտուրաների խմորման արդյունք է։

Գտածոն փոխանցել են Սինհուացունի գինեգործության թանգարանին, որը բայցզյուի արտադրության ամենահին վայրն է, այստեղ են սկսել խմիչքը պատրաստել Թան դինաստիայի օրոք, այսինքն՝ 7-րդ դարում։