Միացյալ Նահանգները Չինաստանին, Ռուսաստանին եւ հինգ այլ երկրների ներառել է իր ամենամյա սեւ ցուցակում՝ մտավոր սեփականության իրավունքները ոչ պատշաճ պահպանելու համար, ինչը ամերիկյան ընկերություններին խոցելի է դարձնում հեղինակային իրավունքի եւ ապրանքանիշների հափշտակության նկատմամբ:
«Չինաստանը շարունակում է մնալ մաքսանենգ եւ հաքերային ապրանքների ծագման խոշորագույն երկիրը»,- ասվում է զեկույցում: ԱՄՆ առեւտրային ներկայացուցչի գրասենյակի «առաջնահերթ դիտման ցուցակում» են հայտնվել նաեւ Արգենտինան, Չիլին, Հնդկաստանը, Ինդոնեզիան եւ Վենեսուելան, հայտնում է AP-ն։
Այս տարի ԱՄՆ-ը դադարեցրեցլ է Ուկրաինայի ստուգումները, որը նույնպես անցյալ տարի սեւ ցուցակում էր։
Առեւտրային ներկայացուցչությունը նաեւ Սաուդյան Արաբիային է հանել իր առաջնահերթ գործողությունների ցանկից՝ վկայակոչելով մաքսանենգ եւ հաքերային ապրանքների դեմ նրա խիստ պայքարը, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հատուկ դատարանների ստեղծումը եւ այլ քայլեր:
ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Քեթրին Թայն ասել է, որ Բայդենի վարչակազմը «կշարունակի համագործակցել առեւտրային գործընկերների հետ՝ խաղի կանոնները մեր աշխատողների եւ ձեռնարկությունների համար հավասարեցնելու նպատակով»:
Ռուսաստանը, նրա խոսքով, դեռեւս չունի «բավարար կադրեր, փորձ եւ քաղաքական կամք՝ (մտավոր սեփականության) խախտումների եւ հանցավոր ձեռնարկությունների դեմ արդյունավետորեն պայքարելու համար»:
Ի լրումն առաջնահերթությունների ցանկի յոթ երկրների, եւս 20-ը գտնվում են առեւտրի գրասենյակի «դիտումների ցուցակում», ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ը կարծում է, որ այս երկրները պետք է ուժեղացնեն սեփականության իրավունքների պահպանումը:




























