Կահիրեում օգոստոսի 3 -ին կմեկնարկի Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարությունը: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, նրան ուղղաթիռով Կահիրե կտեղափոխեն Շարմ էլ Շեյխից, որտեղ 83-ամյա Մուբարաքը բուժվում է:
Նախկին նախագահի հետ դատարանի առջեւ կկանգնեն նրա երկու որդիները, ներքին գործերի նախկին նախարարը, եւս վեց պաշտոնյաներ: Նրանք կասկածվում են 2011թ. հունվար-փետրվարին 850 ցուցարարների սպանության կազմակերպման, լիազորությունների չարաշահման եւ կոռուպցիայի մեջ: Ներկայումս Շարմ էլ Շեյխի հիվանդանոցում գտնվող Մուբարաքը հրաժարվում է սնունդից:




























