Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եղել է նաեւ հակառակորդի հետ շփման գծում, անգամ կրակել ու տանկ է վարել: Այս անգամ ոչ մի պատահար չի եղել` ինչպես մի անգամ գյուղտեխնիկայի ցուցահանդեսում տրակտոր քշելիս, երբ չէր կարողացել կառավարել մեքենան եւ տարել-հարվածել էր պատին: Հակառակը` խրոխտ ու վստահ վարում էր տանկը` ցույց տալով, որ եթե պետք լինի` տանկ էլ կքշենք: Ի փառս հայրենյաց եւ ի սարսափ թշնամիների:
Տեղադրություն




























