«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը մտադիր է խորհրդակցություններ սկսել թուրքական կողմի հետ՝ Կարս-Գյումրի երկաթուղային գծի շահագործման կապակցությամբ: Այդ մասին ասուլիսում հայտարարել է ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեվքեթ Շայդուլինը:

«Մենք պետք է համաձայնության գանք երկու երկրների միջեւ երկաթուղային հաղորդակցության կանոնների վերաբերյալ»,- նշել է նա եւ հավելել, թե թուրքական կողմը եւս քննարկելու է այդ հարցը:

Նշենք, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Հայաստանն ու Թուրքիան իրար կապող Կարս-Գյումրի երկաթուղու շահագործման մասին հարցը արդիականացել է: Սպասվում է, որ առաջիկա ամիսներին այդ հարցն իր լուծումը կգտնի: Կարս-Գյումրի երկաթուղին չի գործում 1993թ.-ից: