ԱՄՆ-ը Սենատը աջակցել է ԱՄՆ-ի պետպարտքի վերին շեմի բարձրացման վերաբերյալ նախագծին:

Քվերարկությունը անց է կացվել ժամկետը լրանալու նախօրեին, թեեւ Սպիտակ տան եւ օրենսդիրների միջեւ պայմանավորվածությունը կայացել էր դեռ կիրակի օրը` հուլիսի 31-ին:

Այժմ փաստաթուղթը ուղարկվելու է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հաստատմանը:

Ձեռք բերված պայմանավորվածությունը նախատեսում է 10 տարվա ընթացքում պետպարտքի կրճատում մոտ 1 տրիլիոն դոլարի չափով: Հաղորդվում է, որ կրճատվելու  են ինչպես  պաշտպանական, այնպես էլ  ոչ պաշտպանական ծախսերը:

Նախատեսվում է ԱՄՆ Կոնգրեսին կից ձեւավորել հատուկ կոմիտե` երկու կուսակցությունների ներկայացուցիչներից  բաղկացած, որը  հանդես  կգա առաջիկա բյուջետային կրճատումների չափորոշիչների վերաբերյալ երաշխավորություններով: