Պղնձի արժեքը ուրբաթ առավոտյան բարձրանում է՝ շուկայի ընդհանուր լավատեսության հիման վրա, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի հուլիսյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,9 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,4 838 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հինգշաբթի օրվա արդյունքներով մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, նվազել է 1,61 տոկոսով՝ 9 697 դոլար, ալյումինիումինը՝ 2 տոկոսով (3 031,5 դոլար), ցինկինը՝ 1,97 տոկոսով (4 136,5 դոլար)։