Իռլանդիային նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն հայտնել է, որ հրաժարվում է պայքարից: Դեվիդ Նորիսի թեկնածության հանումը պայմանավորված է նրա նույնասեռական անցյալի շուրջ առաջացած աղմուկով:

Ինչպես հաղորդում է NEWSru Israel-ը, իռլանդական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` 1997 թ.-ին Նորիսը խնդրել է ներում շնորհել իր նախկին սիրահար իսրայելցի Էրզու Իցխակ Նավիին, ով մեղադրվում էր 15-ամյա պաղեստինցի դեռահասի բռնաբարության մեջ: Այդ միջադեպից հետո Նորիսի համախոհները երես թեքեցին նրանից:

Ինքը` Նորիսը ափսոսանք է հայտնել, որ իր գործողությունների արդյունքում տպավորություն է ստեղծվել, թե ինքը խղճահարություն չի զգում բռնաբարության զոհ դարձած անձանց նկատմամբ: Նա հավելել է, որ այն ժամանակ վախենում էր ընկերոջ կյանքի համար, ով, Նորիսի խոսքով, կարող էր ինքնասպան լինել: Այսօր` դեպքից 14 տարի անց, սենատորը կարծում է, որ սխալ է գործել:

Դեվիդ Նորիսը` սեքսուալ փոքրամասնությունների ներկայացուցիչը, չթաքցնելով իր սեռական կողմնորոշումը, նախըտրական արշավի առաջատարն էր: Վերջին հարցումների համաձայն` նրա վարկանիշը կազմում էր 25 տոկոս: Նա կարող էր դառնալ Իռլանդիայի պատմության մեջ առաջին նույնասեռական նախագահը, հաղորդում է The Irish Examiner-ը: