Սանկտ-Պետերբուրգում կողոպտիչները բահերով եւ աղյուսներով երկու հայ բանվորների են ծեծել: Նրանցից մեկը ստացված հարվածներից մահացել է:

Մոտավորապես ժամը 2-ին երկու հանցագործները կողոպտման նպատակով ներխուժել են Վասիլեւյան կղզու վրա գտնվող սրճարանի ստորգետնյա տարածք, որտեղ շինարարական աշխատանքներ էին տարվում: Ի հակառակ իրենց սպասումների` գողերը այնտեղ երկու հայ բանվորների են հանդիպել, որոնց հետ տեղի ունեցած բախման ժամանակ ծեծել են նրանց բահերով եւ աղյուսներով, իսկ այնուհետեւ փախուստի են դիմել` հափշտակելով էլեկտրական գործիքը:

Վնասվածք ստացած բանվորներից մեկը տեղում մահացել է, իսկ մյուսը (նա 18 տարեկան էր) գանգուղեղային փակ վնասվածքով եւ վզաողնաշարային ջարդվածքներով հոսպիտալացվել է:

Հայտնի է, որ երկու բանվորները միեւնույն ազգանունն էին կրում եւ ամենայն հավանականությամբ բարեկամներ են եղել: Մահացածի տարիքը եւ այլ տվյալներ ճշտվում են: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով: