Սպանված սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի հարսնացուն դիմել է Թուրքիայի արդարադատության նախարարություն՝ խնդրելով չեղարկել դատարանի որոշումը, որով սպանության մասին գործը փոխանցվել է Սաուդյան Արաբիային, հայտնել է Halk TV հեռուստաալիքը:

Ապրիլի 7-ին թուրքական դատարանը որոշել էր դադարեցնել հեռակա դատավարությունը 26 սաուդացու նկտամամբ, որոնք մեղադրվում էին Washington Post-ի թղթակցի սպանության համար:

59-ամյա լրագրողը սպանվել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության տարածքում 2018 թ. հոկտեմբերի 2-ին:

Թուրքիան կասկածյալների նկատմամբ դատվարությունն սկսել է 2020 թ. հուլիսին՝ վեց ամիս անց այն բանից հետո, երբ սաուդական դատարանը 5 մարդու էր մահապատժի դատապարտել սպանության համար:

Խաշոգջիի մնացորդներն այդպես էլ չեն հայտանբերվել: Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ նրա մարմինը մասնատվել եւ դուրս է բերվել հյուպատոսության տարածքից: