Շտապօգնության ծառայության «Արաբկիր» ենթակայանից օգոստոսի 2-ին ճանապարհային ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Ռուբինյանց փողոցի թիվ 2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 70-ամյա Նորիկ Թադեւոսյանին, ով տեղում մահացել էր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված վրաերթը կատարել է 27-ամյա Ավետ Ա.-ն` իր վարած «Մերսեդես Տ 500» մակնիշի ավտոմեքենայով:
Բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 13.30-ին, նա կամավոր ներկայացել է բաժին եւ խոստովանել, որ նշված վրաերթը կատարել է ինքը:
Ավետ Ա.-ն ձերբակալված է:




























