Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան ուժերի նախագահական թեկնածու Մարին Լե Պենի պարտությունն ընտրություններում հաղթանակ է, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ընդգծելով, որ «աշխարհը տուժել է ծայրահեղականության պատճառով, հաղորդում է Hürriyet թերթը:
53-ամյա Լե Պենին անցյալ կիրակի կայացած ընտրությունների արդյունքում չի հաջողվել փոխարինել Էմանուել Մակրոնին նախագահի պաշտոնում, սակայն նա աննախադեպ 41,5 տոկոս ձայն է ստացել:
«Ավելի շուտ, Ֆրանսիայի ընտրություններում ծայրահեղականների պարտությունն ու հեռացումն, իմ կարծիքով, հաղթանակ է, քանի որ այն ամենն, ինչից մենք տառապում ենք, տեղի է ունենում ծայրահեղականության պատճառով»,- հայտարարել է Էրդողանը Սաուդյան Արաբիայից վերադառնալուն պես:
Էրդողանը գովաբանել է Մակրոնին «շատ խելացի» նախընտրական ռազմավարության համար, հատկապես բանավեճերի ժամանակ, հայտնում է թերթը:




























