Գվինեայի ռազմական կառավարության ղեկավար գնդապետ Մամադի Դումբույան հայտարարել է, որ երկիրը 39-ամսյա անցումային փուլից հետո կվերադառնա քաղաքացիական կառավարման, հաղորդում է BBC-ն:

Հեռուտատեսությամբ ելույթ ունենալիս Դուբույան հայտարարել է, որ այժմ այդ առաջարկը կներկայացվի Գվինեայի խորհրդարանի դիտարկմանը: Նրա բանակն անցյալ տարի տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում տապալել էր ընտրված նախագահին: Նախնական շրջանում գվինեացիները ողջունել էին այդ քայլը: Սակայն երկրում սկսել է աճել դժգոհությունը, քանի որ ռազմական խունտան չի կարողացել փոխանցել իշխանությունը քաղաքացիական կառավարությանը:

Վերոնշյալ հայտարարությունը հետեւել է Արեւմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական միության կողմից վերջնաժամկետի սահմանմանը: Ժամկետը լրացել էր, սակայն ռազմական ղեկավարությունն ավելի շատ ժամանակ է խնդրել՝ հայտարարելով, որ դիտարկում է անցումային ժամանակաշրջանը 18-52 ամիս:

2021թ. բանակը տապալել է 84-ամյա նախագահ Ալֆա Կոնդեին՝ մեղսդրելով նրան կոռուպցիայի տարածման եւ մարդու իրավունքների խախտման մեջ: