ՕՊԵԿ+ երկրների նավթի արդյունահանման քվոտան մայիսի 1-ից բարձրանալու է օրական 432 000 բարելով, սակայն նրանք չեն կարողանա հասնել արտադրության թույլատրելի մակարդակին, հաղորդում է Интерфакс-ը:

Ապրիլի սկզբին ՕՊԵԿ+ երկրների նախարարները կողմ էին քվեարկել մայիսից նավթի արդյունահանման քվոտաների մեծացմանը: 2021թ սեպտեմբերին քվոտան բարձրացել էր օրական 400 000 բարելով: Այդպիսով, օրական մինչեւ 432 000 բարել աճը գործնականում թույլատրելի նորմերի զգալի փոփոխության չի հանգեցնի յուրաքանչյուր երկրի համար:

Այսպիսով, Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի նավթի արդյունահանման քվոտան մայիսից կկազմի օրական 10, 549 մլն բարել:

Սակայն ՕՊԵԿ+ ոչ բոլոր երկրներն են կարողացել ավելացնել արդյունահանման ծավալներն իրենց քվոտաների սահմաններում:

ՕՊԵԿ+ երկրների նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա մայիսի 5-ին: