Միասին երիտասարդական շարժումը երրորդ տարին անընդմեջ կազմակերպում է Համահայկական երիտասարդական կրթական ֆորում «ՄԻԱՍԻՆ 2011»-ը:
Այս տարի եւս ֆորումը կազմակերպվում է Սեւան ազգային պարկի տարածքում, եւ իրենից ներկայացնում է վրանային ճամբար:
«ՄԻԱՍԻՆ 2011» կրթական ֆորումը անցկացվելու է 3 հոսքով. առաջին հոսքը ճամբարում կլինի օգոստոսի 4-10-ը, երկրորդը` 12-18-ը, երրորդը` 20-26-ը: Յուրաքանչյուր հոսքին կմասնակցի 500 հոգի: Ընդհանուր առմամբ ֆորումը կտեւի 1 ամիս 1500 երիտասարդների մասնակցությամբ:
Մասնակիցները ֆորումում կապրեն հագեցած եւ հետաքրքիր օրակարգով, առավոտյան ժամը 8:30-ից մինչեւ կեսգիշեր նրանց օրը լի կլինի բազում ծրագրերով եւ միջոցառումներով:
Այս տարի ֆորումը հարստացել է նաեւ բովանդակային եւ ծրագրային առումով: Մասնակիցները ոչ միայն հնարավորություն կունենան տեղում զարգացնելու իրենց բիզնես գաղափարները եւ կազմելու նորարական նախագծեր, այլ նաեւ կլսեն դասախոսություններ եւ կմասնակցեն գործնական պարապմունքների ընտրական մասսայական միջոցառումների կազմակերպում եւ այլն:
Այս ամենից բացի կիրականացվի նաեւ սպորտային ծրագիր, որը եւս հագեցած է բազմաբնույթ խաղերով եւ մրցույթներով: Արդեն երեկոյան ֆորումի մասնակիցներին սպասվում է ժամանցային միջոցառումների հետաքրքիր շարք:
Ֆորումի մասնակիցներին կայցելեն մի շարք հայտնի մարդիկ:
Ակնկալվում է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Գարեգին Բ-ի եւ այլ պաշտոնատար անձանց այցելություններ:
Այս ամենի հետ մեկ տեղ ֆորումի մասնակիցներն իրենք են կազմակերպելու իրենց կենցաղը, կերակուրը պատրաստելու են խարույկի վրա եւ քնելու են վրաններում:
2011թ. ամռան ամենահետաքրքիր եւ ուսուցողական ֆորումը կկայանա Սեւանա լճի ափին «ՄԻԱՍԻՆ» երիտասարդական շարժման շնորհիվ:




























