Նորվեգիայի փոխարտգործնախարար Հենրիկ Տունեն ընդգծել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու իր երկրի ծրագրերը:
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպմանը, որը կայացել էր շաբաթ Թեհրանում, Տունեն Իրանի հետ դիվանագիտական կապերի ամրապնդումն անվանել է իր երկրի արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից մեկը, հաղորդում է «Թասնիմ» գործակալությունը:
Ողջունելով Օսլոյի եւ Թեհրանի միջեւ հարաբերությունների զարգացումը՝ նորվեգացի դիվանագետը ներկայացրել է իր երկրի դիրքորոշումը Ուկրաինայում եւ Աֆղանստանում ստեղծված իրավիճակների հարցում:
Նա նաեւ իրանցի նախարարին է փոխանցել Նորվեգիայի ԱԳ նախարարի հրավերն այցելելու սկանդինավյան երկիր՝ մասնակցելու Օսլոյի ֆոռումի նիստին:





























