Գերմանիայի խորհրդարանի նախագահ Բերբել Բասը հայտարարել է, որ երկրի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, որը կանցլերի պաշտոնը զբաղեցրել էր 1998-2005 թթ., «վնաս է հասցնում» Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում Բասը հայտարարել է, որ «Շրյոդերը բոլորովին ճիշտ չի գնահատել Պուտինին»:
Նա նշել է, որ չի հասկանում գերմանացի գործչի դիրքորոշումը, որն «այդպիսով, ոչնչացնում է իր իսկ գրասենյակի ստեղծած պատկերը, որն այդքան դրական բաներ է արել Գերմանիայի համար»: Նա հավելել է, որ Շրյոդերն ինքն իրեն էլ է վնասում:
Ըստ Բասի՝ «տրամաբանական է, որ նախկին կանցլերը պետք է հեռանա կուսակցությունից»:
Եթե Շրյոդերը չորոշի ինքնուրույն լքել կուսակցությունը, ապա, ինչպես ընդգծել է Բասը, «կա հեռացման ընթացակարգ»:
Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, ի լրումն այլնի՝ Շրյոդերը կարող է զրկվել Բեռլինի իր գրասենյակից, որի համար տարեկան 400 000 եվրո ծախս է արվում:




























