Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Գերմանիային մեղադրել է Թուրքիայի ներքին քաղաքականությանը միջամտելու համար: Համապատասխան հայտարարությամբ վերջինս հանդես է եկել շաբաթ Անթալիայում:

Չավուշօղլուի այդ մեկնաբանության համար առիթ է դարձել 64-ամյա թուրք ձեռնարկատեր եւ բարերար Օսման Քավալայի հետ կապված իրավիճակը, որին Թուրքիայում ցմահ ազատազրկման են դատապարտել՝ առանց վաղաժամ ազատ արձակվելու իրավունքի: Իրավապաշտպանին երկրի իշխանությունները մեղադրում են երկրում կառավարության տապալման փորձի մեջ:

«Դուք չեք կարող միջամտել մեր ներքին գործերին»,- Չավուշօղլուին մեջբերում է Anadolu գործակալությունը:   

Գերմանիայի կառավարությունը դեմ էր արտահայտվել դատարանի որոշմանը եւ ապրիլի 29-ին ԱԳՆ էր կանչել Բեռլինում Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընին: Թուրքիան, իր հերթին, Բեռլինի գործողություններին արձագանքել է գերմանացի դիվանագետ  Յուրգեն Շուլցին ԱԳՆ կանչելով: