Շվեդիայի վարչապետի որդին աշխատանքի է անցել McDonald`s ռեստորանների ցանցում:

«Աշխատանքի եմ անցել McDonald`s-ում: Հրաշալի կլինի մի քիչ աշխատել: Թերեւս, սա իսկապես հրաշակի է»,- նշել է Գուստավ Ռայնֆելդտը Twitter-ի իր միկրոբլոգում:

Ռեստորանի մամուլի ծառայությունում հրաժարվել են մեկնաբանություններ տալ շվեդական վարչապետի որդուն աշխատանքի ընդունելու կապակցությամբ: «Նշանակություն չունի, թե ով է նա: Նա մեր աշխատակիցն է եւ մենք չենք քննարկելու դա»,- ասել է Շվեդիայում McDonald`s-ի ցանցի ներկայացուցիչ Ֆրիդա Բերգը Nyheter24 պարբերականին: