Մայիսի 30-ին հանրապետության մայրաքաղաք Պորտ-օ-Պրենս քաղաքի մոտակայքում տղամարդուն են առեւանգել։ Նա ուղեւորվում էր Դոմինիկյան Հանրապետություն՝ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու։

Իշխանությունների տվյալներով՝ հանցագործության հետ կապված է 400 Mawozo տեղական խմբավորումը, որն անցյալ տարի առեւանգել էր 17 ամերիկացի միսիոներների եւ 1 միլիոն դոլար փրկագին էր պահանջել:

Ինչպես պնդում է աղբյուրը հետախուզությունում, այս անգամ հանցագործները դիվանագետին ազատ արձակելու համար 500 հազար դոլար են պահանջել:

Դոմինիկյան կառավարությունը Պորտ-օ-Պրենսում իր դեսպանատան միջոցով Հայիթիի արտաքին գործերի նախարարությունից պահանջել է անհապաղ հետաքննել եւ հասնել Կառլոս Գիլյեն Տատիսի ազատ արձակմանը: