Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի եւ պաշտպանության նախարար Մարգերիտա Ռոբլեսի հեռախոսները կոտրվել են Pegasus լրտեսող ծրագրերի միջոցով։ Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսին հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, դատարանների եւ պատմական հիշողության նախարար Ֆելիքս Բոլանյոսը:

«Կառավարությունը դատական ​​համակարգին ծանուցել է Կրիպտոլոգիայի ազգային կենտրոնի երկու տեխնիկական զեկույցի մասին, ըստ որոնց վարչապետի եւ պաշտպանության նախարարի բջջային հեռախոսները վարակված էին Pegasus ծրագրով՝ գործիք, որը թույլ է տալիս մուտք գործել բջջային հեռախոսներ»,- ասել է նա։

«2021 թվականի մայիսին վարչապետի բջջային հեռախոսի մեջ երկու ապօրինի ներթափանցում էր տեղի ունեցել, իսկ 2021 թվականի հունիսին՝ մեկ միջամտություն պաշտպանության նախարարի բջջային հեռախոսին,- ասել է Բոլանոսը։- Մենք վստահ ենք, որ սա արտաքին հարձակում է»:

Իսպանիայում հակասություններ են ծագել այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ Կատալոնիայի անկախության ավելի քան 60 կողմնակիցներ իբր կիբերլրտեսության զոհ են դարձել Pegasus ծրագրի միոջոցով, որը մշակվել է իսրայելական NSO Group-ի կողմից: Նրանց թվում, ում կարող էին հետեւել բջջային հեռախոսի միջոցով, եղել են Կատալոնիայի կառավարության ղեկավար Պերե Արագոնեսը, ինչպես նաեւ նախկին տարածաշրջանային առաջնորդներ:

Արդյունքում, Ինքնավար Համայնքի իշխանությունները բացատրություն են պահանջել Իսպանիայի կառավարությունից եւ խոստացան ձեռնարկել բոլոր անհրաժեշտ իրավական միջոցները ենթադրյալ լրտեսության պատճառով: