էնրիկե Իգլեսիասի համերգը Բաթումիում հավաքել է ավելի քան 13 հազար հանդիսատես: Երգիչը գրավել է հանդիսատեսի սիրտը` մի քանի բառ արտասանելով վրացերենով: Նա երգել է ինչպես բոլոր կողմից սիրված հիթեր, այնպես էլ նոր երգեր:
Hero երգը կատարելու ժամանակ նա բեմ է հրավիրել մի աղջկա: Համաշխարհային աստղի հետ կրքոտ համբուրվելուց հետո 19-ամյա Թամունան դարձել է երեկոյի աստղը:



























