Կոսովոյի կառավարությունը կտրուկ անհամաձայնություն է հայտնել սերբերի եւ ՆԱՏՕ-ի խաղաղապահների միջեւ` Կոսովոյի եւ Սերբիայի սահմանապահ անցակետերի հսկման մասին համաձայնագրի առնչությամբ:
Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը, ըստ համաձայնագրի ` մինչեւ սեպտեմբերի կեսերը խաղապահները պետք է գտնվեն հակամարտության պատճառ դարձած երկու անցակետերում: Սակայն Կոսովոյի իշխանություններն անընդունելի են համարել նման համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին սերբերի կողմից գրոհ էր եղել Յարինե բնակավայրի մոտ գտնվող անցակետի վրա այն բանից հետո, երբ Կոսովոյի կառավարությունը ոստիկանություն էր ուղարկել սահմանապահ կետ` Սերբիայից ապրանքների ներմուծումն արգելելու համար: Հուլիսի 29 -ին որոշվել էր ՆԱՏՕ-ի ուժեր տեղակայել հսկիչ -անցակետում:




























