Երեւանում կրկին թանկացել է խմելու ջրի սակագինը: «Երեւան Ջուր» ընկերության առեւտրային տնօրեն Գագիկ Մարգարյանն այսօր հայտարարել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այս տարվա հունիսի 8-ի որոշմամբ, հուլիսի 8-ից ընկերության մատուցած ծառայությունների սակագինը փոխվել է:
Հետայսու, ընկերության սպասարկման տարածքում ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագինը 172.8 դրամի փոխարեն 181 դրամ է կազմելու, ինչը նախկին սակագնից ավելի է 8,2 դրամով:



















