Սերբիան բանակցություններ է սկսել «Գազպրոմի» հետ նոր երկարաժամկետ պայմանագրի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժողովրդին ուղղված հատուկ ելույթում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է գազին, մենք բանակցություններ ենք սկսում «Գազպրոմի» հետ գազ գնելու մասին: Մենք 100 տոկոսով կախված ենք ռուսական գազից, եւ դա առվազն երկու տարով այդպես կլինի, կարող է նաեւ ավելի երկար: Մենք ցանկանում ենք լավ համաձայնություն պատրաստել մինչեւ մայիսի վերջ»,- հայտարարել է Վուչիչը:
Վուչիչն ավելի վաղ հայտարարել էր, որ Սերբիայի տնտեսությունը 100 տոկոսով կախում ունի Ռուսաստանից ներկրվող գազից, այդ իսկ պատճառով Բելգրադը հույս ունի «լավ գնի» մասին պայմանավորվածություն ձեռք բերել Մոսկվայի հետ առաջիկա բանակցություններում: Նա ընդգծել է նաեւ, որ Բելգրադն այընտրանք չունի Ռուսաստանից մատակարարվող գազին: Ռուսաստանից ածխաջրածինների մատակարարման մասին երկարաժամկետ համաձայնագրի գործունեության ժամկետը լրանում է այս տարվա մայիսի 31-ին, եւ սերբ առաջնորդն ընդգծել է, որ հանրապետությունը ձգտում է նոր երկարաժամկետ պայմանագիր կնքել:
Վուչիչը կարծիք է հայտնել, որ ռուսական գազի գինը Սերբիայի համար նոր երկարաժամկետ պայմանագրով, եթե այն հիմնվի նավթային բանաձեւի վրա, կարող է կազմել 450-619 դոլար:




























