Օգոստոսի 4-ին ֆրանսիական դատարանը Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար, Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախկին նախարար  Քրիստին Լագարդի դեմ քրեական գործ հարուցելու որոշում է ընդունել, հաղորդում է Associated Press-ը:

Նրան կասկածում են 1990-ական թթ. դատական գործընթացում լիազորությունների չարաշահման մեջ: Գործն առնչվում է հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի մերձավոր, գործարար եւ քաղաքական գործիչ Բեռնար Տապի` 1993 թ.-ին Adidas ընկերությունում ունեցած մասնաբաժնի վաճառքին:

Քրիստին Լագարդի իրավաբանը նրա հետ ունեցած խոսակցությունից հետո հայտնել էր, որ իր պաշտպանյալը նույնիսկ ուրախ է, որ հետաքննություն է անցկացվելու, ինչը չի խանգարի Արժույթի միջազգային հիմնադրամում ունեցած նրա աշխատանքին: «Մենք կհասնենք իրականությանը, որպեսզի նվազագույն կասկածանքներ անգամ չմնան»,-ասել է նա լրագրողներին:

Հուլիսին Լագարդը ղեկավարել է Արժույթի միջազգային հիմնադրամը: Նրա նախորդը` Դոմինիկ Ստրոսս-Կանը հեռացել էր զբաղեցրած պաշտոնից, երբ նրան մեղադրեցին բռնաբարության փորձի մեջ: