Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ աշխատանքից ազատվել են բանակի 3 գեներալներ եւ 10 սպաներ:
Այս որոշումը կայացվել է 2010-ի ապրիլին Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետաքննության հանձնաժողովի հետեւությունների հիման վրա: Հիշեցնենք, որ այդ ավիավթարի հետեւանքով զոհվել էր Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին, նրա կինը, եւ շատ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով «Ֆրանս Պռես» գործակալությունը:
«Ես արագ որոշումներ կայացրեցի 13 սպաների մասով, որոնցից 3-ը գեներալներ են»,- հայտարարել է Տուսկը այսօր` օգոստոսի 4-ին կայացած ասուլիսում:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին հրապարակվել է ՌԴ Սմոլենսկ քաղաքի մոտ ՏՈՒ-154 օդանավի աղետի վերաբերյալ կառավարական զեկույցը: Համաձայն այդ զեկույցի, աղետի համար պատասխանատու են լեհ օդաչուները, վատ եղանակը, ինչպես նաեւ ռուս դիսպետչերների ուշացած հրամանները:
Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկիի օդանավը կործանվել է 2010-ի ապրիլի 10-ի առավոտըյան` Սմոլենսկի մոտ: Մահացել են օդանավում գտնվող բոլոր 96 մարդիկ, այդ թվում նախագահ Լեհ Կաչինսկին, նրա կինը, Լեհաստանի նախարարներ, օդանավի անձնակազմը:




























