Ստամբուլի դատարանը մերժել է բարերար Օսման Քավալայի կալանքը չեղարկելու մասին միջնորդությունը, գրում է Cumhuriyet թերթը։

Ստամբուլի 13-րդ քրեական դատարանը ապրիլի 25-ին 8 մեղադրյալների դատապարտել է ազատազրկման՝ 2013թ․ Գեզի այգում հակակառավարական ցույցերի ժամանակ «կառավարությանը տապալելու փորձի» մեջ մեղադրանքով։

Քավալան, որը կալանքի տակ է գտնվում 2017թ․ հոկտեմբերից, դատապարտվել է ցմահ բանտարկության՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության։

Դատարանը նաեւ 18 տարվա ազատազրկման է դատապարտել յոթ ակտիվիստների, որոնք մեղադրվում են Քավալային օգնելու մեջ։